Օզի Օսբորնը վիրահատության պատճառով չեղյալ է հայտարարել իր ելույթը Մեքսիկայում կայանալիք համերգին

17:25   28 մարտի, 2015

Հայտնի երաժիշտ Օզի Օսբորնը վիրահատության պատճառով չեղյալ է հայտարարել Մեքսիկայում կայանալիք համերգը։ Contact Music-ը հայտնել է, որ 66-ամյա երաժշտին շատ լուրջ վիրահատություն  է սպասվում։

Համերգը նախատեսված էր մայիսի 27-ին, սակայն պարզվել է, որ վիրահատությունից (դեռեւս հայտնի չէ, թե ինչ վիրահատության է ենթարկվելու երաժիշտը) հետո երգչին 4 շաբաթ է անհրաժեշտ վերականգնվելու եւ ապաքինվելու համար։

Կազմակերպիչները հայտարարել են, որ տոմսեր գնած երկրպագուները կարող են ետ տալ դրանք եւ ստանալ իրենց գումարները, կամ ներկա լինել այդ ծրագրում նշված մյուս մասնակիցների համերգին։



© NEWS.am STYLE