Վալերի Լեոնտեւը վերակենդանացման բաժանմունքում է

14:21   28 մարտի, 2015

Ռուս հայտնի երգիչ Վալերի Լեոնտեւը վերակենդանացման բաժանմունքում է։

Մարտ 28-ին 66-ամյա երգիչը պետք է ելույթ ունենար Ուլյանովսկում, սակայն տեղի առաջին լիքը հայտնել է, որ համերգից մի քանի ժամ առաջ երգչին տեղափոխել են հիվանդանոց։

«Վալերիի ինքնազգացողությունը վատացավ եւ նրան տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք»,-տեղեկացրել է աղբյուրը։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչն է 66-ամյա աստղի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառը։

Նշենք, որ Վալերի Լեոնտեւի մենեջերը դեռ չի մեկնաբանել տարածված լուրերը;

 

Աղբյուրը՝ «Дни»

 



© NEWS.am STYLE