Տղամարդու սիրահարվածության նախանշանները

21:25   29 մարտի, 2015

Տղամարդը ձեզ հետ կինո, թատրոն, սրճարան է գնում, բայց դեռ չեք հասկանում, թե նա արդյո՞ք սիրահարված ու հետաքրքրված է ձեզնով, թե ոչ: Մի փորձեք նրանից խոստովանություն կորզել, պարզապես հասկացեք նրա վերաբերմունքը ձեր նկատմամբ: Այսպիսով, ներկայացնում ենք նախանշաններ, որոնք հուշում են տղամարդու սիրահարվածության մասին:

Երբ ձեր աչքերը հաճախ են հանդիպում իրար, եւ տղամարդը երկար նայում է ձեզ՝ լայնացնելով բիբերը, ուրեմն նա սիրահարված է եւ ցանկանում է միշտ ձեր կողքին լինել:

Սիրահարված տղան առիթը բաց չի թողնում ձեզ դիպչելու, հպվելու, սանրվածքը կամ հագուստը ուղղելու համար:

Սիրահարված տղամարդը կփորձի հետաքրքրվել ձեզանով եւ ձեր կյանքի ամեն մանրուքով: Նա սկսում է տեղեկանալ, թե ինչպես է անցել ձեր օրը, ինչ խնդիրներ ունեք, իսկ երբ ընդհանրություններ է գտնում, փոքրիկ երեխայի նման ուրախանում է:

Սիրահար տղամարդն իր սիրելիի հետ ձայնային այլ երանգներով, ավելի մեղմ ու քնքուշ է խոսում: Դուք մեծապես հետաքրքրում եք նրան, նա կատարում է ձեր բոլոր ցանկությունները եւ միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել ձեզ:

Սիրահարված տղամարդը իր ընտրյալի կողքին ոչինչ եւ ոչ մեկին չի նկատում:

Սիրող տղամարդը փորձում է ամեն վայրկյան ձեզ երջանիկ դարձնել, եւ դա իսկապես հաջողվում է նրան: Նա իսկապես մեծ ջերմությամբ եւ անկեղծ սիրով հոգ է տանում ձեր մասին:

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE