Երեք մեթոդ՝ սթրեսից ազատվելու համար

19:16   29 մարտի, 2015

Մեր կյանքը լի է սթրեսային իրավիճակներով: Առաջարկում ենք երեք մեթոդ՝ սթրեսից ազատվելու համար:

1. «Զսպանակ մարմնում»

Փորձեք լսել ձեր մարմնին, երբ ինչ-որ տհաճ զգացողություններ են առաջանում ձեզ մոտ: Սթրեսը կարող է բացասական ազդեցություն թողնել մարմնի տարբեր հատվածներում: «Լարվածության վայրը» գտնելուց հետո, պետք է խաղալ դրա հետ՝ զսպանակի նման սեղմելով եւ թուլացնելով այն: Այս ընթացքում չպետք է մոռանալ նաեւ խորը շնչելու եւ արտաշնչելու մասին: 

2. «Լույսի շող ներսում»

Հինգ րոպե մոռացեք գործերի եւ աշխատանքի մասին: Իսկ այժմ պատկերացրեք, որ ձեր գլխում լույսի շող է ծագում՝ վառ, ջերմ եւ հաճելի: Այն տաքացնում եւ լուսավորում է ձեզ: Իսկ այժմ հարկավոր է զգալ, թե ինչպես է լույսի շողը տարածվում ամբողջ մարմնով մեկ եւ երկար կանգ առնում «խնդրահարույց» տեղում: Շատ հաճելի եւ օգտակար «ջերմացում է»: 

 3. «Չար դիմանկար» 

Սթրեսային իրավիճակում հարկավոր է վերցնել А4 ձեւաչափի թուղթ ու մատիտ եւ 15 րոպե նկարեք: Իսկ այժմ հարկավոր է նկարել ձեր հոգում եղած տրամադրությունը՝ փոթորի՞կ, որո՞տ... Ավարտելով նկարը՝ պետք է թուղթը շրջել եւ հակառակ կողմում գրել այն բառերը, որոնք այդ պահին ձեր մտքում են: Մի ամաչեք, քանի որ հաջորդ քայլը նկարը պատռելը կամ այրելն է: Թող որ բացասական էներգիան մոխրանա...

 

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE