Լեոնարդո Դի Կապրիոն՝ 2014թ-ի ամենաշատ վարձատրվող դերասանը Հոլիվուդում

10:09   29 մարտի, 2015

Հոլիվուդյան հայտնի սրտակեր Լեոնարդո Դի Կապրիոն գլխավորել է 2014թ-ի ամենաշատ վարձատրվող դերասանների վարկանիշային աղյուսակը:

The  Hollywood Reporter-ը հայտնել է, որ 40-ամյա դերասանը անցյալ տարի  25 միլիոն դոլար է աշխատել «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի շնորհիվ: Ի դեպ, 25 միլիոն դոլարի մեջ ներառվում է նաեւ Լեոյի՝ որպես պրոդյուսեր վաստակած գումարները:

Ռոբերտ Դաունի կրտսեր

Դի Կապրիոյին հաջորդել են դերասաններ, ովքեր վաստակել են 20 միլիոն դոլար:

Մեթ Դեյմոն

Այս դերասաններից են Ռոբերտ Դաունի կրտսերը, Մեթ Դեյմոնն ու Դենզել Վաշինգթոնը:

Անջելինա Ջոլի

Վարկանիշային աղյուսակում հայտնված դերասանուհիներից են Անջելինա Ջոլին եւ Սանդրա Բալոքը:

Մասնագետների կարծիքով, շուտով այս ցուցակում հայտնվելու է նաեւ Բրեդլի Կուպերը, քանի որ վերջինս մեծ համբավ եւ պահանջարկ սկսեց վայելել «Ամերիկյան դիպուկահարը» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը մարմնավորելուց հետո:



© NEWS.am STYLE