ՄԱՐՏԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   30 մարտի, 2015

ԽՈՅԵՐ

Այսօր ֆինանսական առումով խնդիրներ կունենաք, ինչը կազդի ընտանիքի անդամների հետ հարաբերությունների վրա: Աստղերը հուշում են զուր տեղը խոսելու փոխարեն, մտածել, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը: 

ՑԼԵՐ 

Այսօր սիրելիին հեշտ չի լինի ձեզ խոստովանել իր թուլությունների մասին: Սակայն միգուցե նա քաջություն հավաքի այնուամենայնիվ: Այդ դեպքում աշխատեք նրա ասածները որքան հնարավոր է ադկվատ կերպ ընդունել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր սիրելիի հետ դժվարությամբ կհասկանաք մեկմեկու, թեպետ եւ կխոսեք միմյանց հետ հասկանալի լեզվով: Ինչեւէ, կամ շփման նոր ձեւ փնտրեք կամ համակերպվեք նրա հետ, ինչ ունեք… 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ամեն ինչ ձեզ մոտ հրաշալի կլինի: Ցանկացած միջավայրում, ուր այսօր կհայտնվեք, ձեզ սպասվում է հաջողություն:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Աշխատեք այսօր առավելագույնս վստահ լինել ձեր ուժերի վրա: Միայն այդ դեպքում դուք կարժանանաք հակառակ սեռի ներկայացուցիչների բարեհաճությանը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի իրեն համոզելը, որ նա ձեզ հետ ճիշտ եւ անկեղծ է վարվում: Եթե դա իրոք այդպես է, ապա աշխատեք դուք նրան համոզել դրանում:

 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր իմաստությունն ու փոխըմբռնումը շատ անհրաժեշտ են ձեր սիրելիին: Առանց դրանց նրան իսկապես դժվար կլինի: Դուք նրա հենարանն եք դարձել, ուստի աշխատեք հուսալի լինել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր հարաբերությունների համար լուրջ փորձության օր է: Հենց այսօրվա արդյունքում դուք կկարողանանք հասկանալ՝ արժե՞ արդյոք շարունակել շփվել, թե՞ պետք է բաժանվել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եթե դուք վաղուց ցանկանում էիք ձեր սիրելիին ծանոթացնել ծնողների հետ, ապա այսօր ամենահամապատասխան օրն է դրա համար: Անհրաժեշտ ցուցումներ տվեք ձեր սիրելիին, որով նա կկարողանա դուր գալ ձեր ծնողներին:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա որքան հնարավոր է ամուր գրկել ձեզ, որպեսզի համոզվի, որ դուք իրական եք, ոչ թե իր հարուստ երեւակայության արդյունքը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Չարժե մտածել վաղվա օրվա մասին՝ ոչ վախով, ոչ էլ՝ հավատով: Ձեր այսօրն ու վաղը միմյանց հետ տրամաբանական կապ չունեն:

ՁԿՆԵՐ

Դեռ ուշ չէ սիրելիի հետ հարաբերություններում փոփոխություններ անելու համար: Չնայած որ դրանք այսօր չեն ծագել, այնուամենայնիվ, դեռ փխրուն են եւ փոփոխման ու շտկման ենթակա:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE