Ոճաբան Յուդաշկինի կինը տանը գաղտնի խաղատուն է բացել

11:04   30 մարտի, 2015

Ռուսական շոու-բիզնեսում կրկին սկանդալ է բարձրանում։

Հայտնի ոճաբան Վալերի Յուդաշկինի կնոջը՝ Մարինային, հարցաքննության են կանչել ոստիկանություն, քանի որ իրավապահ մարմինները նրա տանը խաղային ութ սարք, պոկերի երկու սեղան, խաղաքարտեր եւ խաղանիշեր (ֆիշկաներ) են հայտնաբերել, հայտնել է «Дни»՝ վկայակոչելով LifeNews-ին։

Սակայն Մարինան հայտարարել է, որ նա բնակարանը վարձով է տվել Բելառուսի ոմն քաղաքացու։



© NEWS.am STYLE