Ջասթին Բիբերի եւ Արիանա Գրանդեի ելույթը անակնկալի է բերել երկրպագուներին

13:05   30 մարտի, 2015

Ջասթին Բիբերի ելույթը Արիանա Գրանդեի համերգին անակնկալի է բերել բոլոր երկրպագուներին։ Արտիստները զուգերգով հանդես են եկել երգչուհու՝ Մայամիում կայացած համերգի ժամանակ։ 21-ամյա Բիբերն ու Արիանան միասին կատարել են «As Long As You Love Me», «All That Matters» եւ «Love Me Harder» երգերը։

«Արիանայի հետ երգելը իսկապես զիլ էր՝ չնայած երգի բառերը մոռացել էի։ Հիանալի էր կրկին ելույթ ունենալ Մայամիում։ Մայամի, ես դեռ վերադառնալու եմ»,- Twitter-ում գրել է կանադացի երգիչը։



© NEWS.am STYLE