44-ամյա Մըրայա Քերին նոր սիրեկան ունի

12:38   30 մարտի, 2015

Անցյալ տարի Մըրայա Քերին ամուսնալուծվել է Նիք Քենոնից՝ հայտարարելով, որ ամբողջովին տրվելու է աշխատանքի եւ չի փորձելու նոր հարաբերություններ սկսել։ Բայց...

TMZ –ի լրագրողները 44-ամյա Մըրայա Քերիին «բռնացրել են» ռեժիսոր Բրեթ Ռեթների հետ վերջինիս ծննդյան տարեդարձը նշելիս։ Զույգը միասին զբոսանավով պտտվել է Բահամյան կղզիներում։

46-ամյա ռեժիսորն ու Մըրայան երկար ժամանակ լավ ընկերներ են եղել, սակայն հավանաբար այժմ նրանց մտերմությունը վերածվել է սիրո։



© NEWS.am STYLE