72-ամյա Հարիսոն Ֆորդը դուրս է գրվել հիվանդանոցից

14:15   30 մարտի, 2015

Մարտի սկզբին հոլիվուդյան հայտնի դերասան Հարիսոն ֆորդը լուրջ վնասվածքներ է ստացել Լոս Անջելեսի մոտ թեթեւ շարժիչով օդանավի վթարի հետեւանքով: 72-ամյա Ֆորդին տեղափոխվել էին UCLA Medical Center հիվանդոց։

Ֆորդը խորը վնասվածքներ էր ստացել գլխի եւ կոճի շրջանում։

Իսկ այժմ հայտնի է դարձել, որ Հարիսոն Ֆորդը դուրս է գրվել հիվանդանոցից։

People –ը հայտնել է, որ շաբաթ դերասանին տեսել են մեքենա վարելիս։



© NEWS.am STYLE