iHeartRadio Music Awards. Ռիհանայի ուղղաթիռով «ժամանումը», Թեյլոր Սվիֆթի հիստերիան եւ Մադոննայի նոր հիթը

12:03   30 մարտի, 2015

Լոս Անջելեսում կայացել է iHeartRadio Music Awards 2015-ը, որին ներկա են եղել մի շարք հայտնի աստղեր, այդ թվում՝ Ռիհանան, Մադոննան, Սեմ Սմիթը, Քելի Քլարքսոնը, Նիք Ջոնասը եւ Իգի Ազալիան։

Երեկոյի ընթացքում Մայք Թայսոնը ներկայացել է Մադոննային, ով բեմ է բարձրացել Թեյլոր Սվիֆթի հետ եւ կրկին ցնցել բոլորին՝ կատարելով Ghosttown նոր սինգլը։

Նշենք, որ Թեյլոր Սվիֆթը iHeartRadio Music Awards 2015-ի ժամանակ հիստերիա էր բարձրացել, քանի որ նա հաղթող է ճանաչվել միանգամից երեք անվանակարգում՝ «Տարվա արտիստ», «Տարվա երգ» (Blank Space), «Լավագույն տեքստ» (Shake It Off )։

Սակայն երեկոյի հետաքրքիր ակնթարթները այսքանով չեն սահմանափակվել։ Ռիհանայի ելույթը նույնպես ցնցել ու ապշեցրել է բոլորին։ Երգչուհին բեմ է բարձրացել, ավելի ճիշտ կլինի ասել՝ վայրէջք  է կատարել ուղղաթիռից եւ երգել իր նոր ստեղծագործությունը՝  Bitch Better Have My Money։

Հաղթողների ամբողջական ցուցակը՝

Տարվա արտիստ՝ Թեյլոր Սվիֆթ

Տարվա երգ՝ Թեյլոր Սվիֆթ «Blank Space»

Լավագույն տեքստ՝ Թեյլոր Սվիֆթ «Shake It Off»

Տարվա Hip Hop / R & B երգ - Don't Tell EM,  Jeremih и YG

Տարվա հայտնություն – Սեմ Սմիթ

Տարվա լավագույն քանթրի երգ - Burnin' It Down,  Jason Aldean

Լավագույն ֆան-ակումբ - 5SOSFAM,  5 Seconds of Summer

Տարվա պարային երգ - Summer, Քելվին Հարիս

Տարվա համագործակցություն  -  Bang Bang - Jessie J , Արիանա Գրանդե, Նիքի Մինաժ

Լավագույն ռոք-երգ - Take Me to Church, Hozier

Թեյլոր Սվիֆթ

Իգի Ազալիա

Մայք Թայսոն

Բոյ Ջորջ

Snoop Dogg

Snoop Dogg եւ Ջասթին Թիբերլեյք

 

Նյութը եւ լուսանկարները՝  Just Jared



© NEWS.am STYLE