«Սպանել 15 րոպեում». նոր գեղարվեստական ֆիլմ (ֆոտո)

12:45   30 մարտի, 2015

Ուրախալի է, որ Հայաստանում ֆիլմարտադրությունը զարգացում է ապրում: Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, մարդիկ կարողանում են իրենց նպատակներն ու ցանկությունները ֆիլմի միջոցով արտահայտել: Մայիսի 20-ին մեծ էկրաններ կբարձրանա «Սպանել 15 րոպեում» գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմ նկարահանելու մտահղացումն ու այն կյանքի կոչելու գաղափարը եղել է պրոդյուսեր Էդուարդ Փոռեյանինը , ով միաժամանակ մարմնավորում է գլխավոր հերոսի կերպարը: Մյուս կերպարներում հանդես են գալիս Թինա Ավետիսյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Շուշան Երիցյանը:

Սցենարային բովանդակությունն ունի հտաքրքիր լուծումներ, որը բերում է նրան, որ հանդիսատեսն ու հեռուստադիտողը շունչները պահած հետեւեն իրադարձությունների զարգացմանը՝ հավատալով, որ վերջում հաղթելու է ամենազորեղ սերն ու մարդկային վեհ արժեքները:

 Ֆիլմում կան մարտի տեսարաններ, որոնք իրականացնում է էդուարդ Փոռեյանը , նա չի դիմել կասկադյորի օգնության կամ անիմացիոն հնարքների:  Գեղարվեստական ֆիլմի ռեժիսորն է Նաիր Հակոբյանը, ով բավականին մեծ փորձ ունի այս բնագավառում եւ մասնագիտական առումով արել է հնարավորը, որպեսզի աշխատանքը հավանության արժանանա հասարակության մեծամասնության կողմից:



© NEWS.am STYLE