Kiev Fashion Days. Վահան Խաչատրյանի մոդելները պոդիում են բարձրացել «Հիշում եմ եւ պահանջում» գրությամբ զգեստներով

13:30   30 մարտի, 2015

Կիեւի նորաձեւության շաբաթում իր նոր՝ աշուն/ձմեռ-2015 հավաքածուն է ներկայացրել հայ դիզայներ Վահան Խաչատրյանը։

Ցուցադրությանը մասնակցել է նաեւ Լուսինե Թովմասյանը։

Հատկանշական է, որ Վահան Խաչատրյանի հավաքածուի ցուցադրության ավարտին պոդիում են դուրս եկել մոդելներ, որոնց զգեստներին գրված է եղել «Հիշում եմ եւ պահանջում»։

L'Officiel-ի փորձագետ Նատալյա Չուլովսկայան, մեկնաբանելով հայ դիզայների հավաքածուն, նշել է, որ ցուցադրության լավագույն պահը եղել է հենց այդ գրությամբ զգեստներով մոդելների՝ պոդիում բարձրանալը։

Լուսանկարները՝ L'Officiel



© NEWS.am STYLE