Հայտնի դերասանը ծաղրել է Քիմ Քարդաշյանի խորթ հորը. դերասանին մեղադրում են տրանսֆոբիայի մեջ

13:45   30 մարտի, 2015

Ամերիկյան հայտնի դերասան, երգիծաբան, stand-up comedy-ի մասնակից Ջեյմի Ֆոքսը iHeartRadio Music Awards-ի ժամանակ ծաղրել է Քիմ Քարդաշյանի խորթ հորը։ Լոս Անջելեսում կայացած միջոցառմանը ներկա են եղել մի շարք հայտնի աստղեր, այդ թվում՝ Ռիհանան, Մադոննան, Սեմ Սմիթը, Քելի Քլարքսոնը, Նիք Ջոնասը եւ Իգի Ազալիան։ Ջեյմի Ֆոքսը բեմ է բարձրացել հանդիսատեսի տրամադրությունը բարձրացնելու համար, եւ իր համարի ընթացքում արտիստը կատակել է Քիմ Քարդաշյանի խորթ հոր՝ Բրյուս Ջեների մասին, ով վերջերս հայտարարել էր, որ պատրաստում է փոխել իր սեռը։

«Բրյուս Ջեները այսօր պետք է ներկա լիներ։ Հավանաբար նա այստեղ է։ Հետաքրքրի է, Բրյուսը զուգերգ կկատարի եւ տղամարդու, եւ կնոջ ձայնով։ Զվարճալի է, այնպես չէ՞»

Այս հայտարարությունից հետո համացանցում օգտատերերը սկսել են մեղադրել դերասանին տրանսֆոբիայի մեջ (տրանսեքսուալների դեմ զզվանք, ատելություն կամ անտեղի վիրավորանք արտահայտել)։

Նշենք, որ դեռ հայտի չէ, Բրյուսը ներկա է եղել միջոցառմանը, թե ոչ։ Հրավիրվածների թվում եղել են նաեւ Բրյուսի դուստր Քայլի Ջեներն ու նրա ընկերը՝ Թիգան, բայց զույգը կարծես թե դահլիճում չի եղել։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Twitter, Getty



© NEWS.am STYLE