A`Studio խմբի մենակատար Կետի Տոպուրիան Instagram-ում մի քանի լուսանկար է տեղադրել, որոնցից մեկում նրա ամուսինը՝ Լեւ Գեյմանը, գրկել է իր կլորիկ փորիկը։
Լուսանկարը Կետին մեկնաբանել է այսպես. «Ես կինդեր-սյուրպրի՞զ եմ»
Երկրորդ լուսանկարում Կետին իր գործընկերների՝ երգչուհիներ Յոլկայի եւ Գլյուկոզայի հետ է։
Թիմաթին նույնպես լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որտեղ երգչուհու փորիկից փորձում է ինչ-որ բան լսել։
«Չկա ավելի հիանալի բան, քան երջանիկ հղի կինը։ Քեթի ես շատ ուրախ եմ քեզ համար։ Լսելով նրա փորիկի ձայները՝ հասկացա, որ շատ անհանգիստ երեխա է լինելու։ Իմ դստեր ընկերուհին կլինի»,- լուսանկարը մեկնաբանել է Թիմաթին։