Լոլիտան նախագահ Բարաք Օբամային հրավիրել է Հաղթանակի օրվա տոնակատարությանը

16:47   30 մարտի, 2015

Ռուս երգչուհի Լոլիտան իր միկրոբլոգում հրապարակել է Բարաք Օբամայի լուսանկարը եւ նրան հրավիրել է Ռուսաստան՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար։

«Սիրելի Բարաք Օբամա,

Քեզ գրում է Ռուսաստանից մի աղջնակ, ով արդեն 51 տարեկան է։ Շատ եմ ցանկանում քեզ հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը։ Դժբախտաբար, իմ պապիկը, ինչպես Հայրենական պատերազմին մասնակցած մյուս բոլոր հերոսները, արդեն հեռացել է կյանքից... Բայց, նա ինձ շատ է պատմել այս պատերազմի եւ կատարված իրադարձությունների մասին։ Ճիշտ է, ասել է, որ պատերազմից հետո ԱՄՆ-ը վախկոտներով լցվեց, բայց դու մի վախեցիր, արի։ Չնայած արջին չես կարող սանձել, բայց նա հյուրընկալ է եւ չի վնասի քեզ... հ.գ. եթե չնեղացնես իրեն»,- գրել է Լոլիտան։



© NEWS.am STYLE