Ռուս հայտնի դերասանուհի Նոնա Գրիշաեւան դավաճանում է ամուսնուն

17:14   30 մարտի, 2015

Ռուս հայտնի դերասանուհի Նոնա Գրիշաեւան եւ 42-ամյա ռուս դերասան Դմիտրի Իսաեւը այժմ շրջագայությունների են մեկնել Ռուսաստանի տարբեր քաղաքներով եւ ցուցադրում են իրենց «Варшавская мелодия» ներկայացումը։

Superն տեղեկացրել է, որ Սոչիի հյուրանոցներից մեկում Գրիշաեւան ամբողջ օրը սպասել է իր ընտրյալին, սակայն նա այդպես էլ չի վերադարձել։ Նոնան անհանգստացել եւ զանգել է նրան ու բացատրություններ պահանջել։

Մեկ ժամ անց, դերասանը վերադարձել է, մոտեցել հյուրանոցի այգում իրեն սպասող Նոնային եւ սկսել է հանգստացնել նրան՝ գրելով եւ համբուրելով վերջինիս։ Մի քանի ժամ անց զույգը բավականին ուրախ տրամադրությամբ գնացել է հյուրանոց։  

Նոնա Գրիշեւնան եւ Դմիտրի Իսաեւը

Ի դեպ, Նոնան եւ Դմիտրին մինչ այժմ հասարական վայրերում չէին համբուրվում եւ փորձում էին թաքցնել իրենց սիրավեպը՝ չնայած գաղտնիք չէր, որ վերջիններս օրվա մեծ մասը միասին են անցկացնում եւ նրանց հարաբերությունները զուտ ընկերական չեն։

Նոնա Գրիշաեւան եւ Ալեքսանդր Նեստերովը 

 Իսկ Նոնա Գրիշաեւայի ամուսինը՝ Ալեքսանդր Նեստերովը, ձեւացնում է, որ նման բան չկա եւ կինը հավատարիմ է իրեն, քանի որ շատ է սիրում Նոնային։



© NEWS.am STYLE