Երգչուհի МакSим-ը զղջում է իր էրոտիկ լուսանկարների համար

18:12   30 մարտի, 2015

Երգչուհի МакSим-ը անկեղծ հարցազրույց է տվել եւ նշել՝ զղջում է, որ 2013թ-ին նկարահանվել է տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի էրոտիկ ֆոտոշարքում, հայտնել է E1.ru-ը։

Այժմ երգչուհին զբաղված է իր վեց ամսական երեխայի խնամքով եւչի վախենում այլեւս հայտնի չլինելուց։

«Ես երբեք չեմ մտածել, որ ծնվել եմ հայտնի դառնալու համար։ Ավելին, այդ ամենին ես հումորով եմ մոտենում։ Այսօր դու հայտնի ես, իսկ վաղը՝ ոչ։ Ամենակարեւորը երաժշտությունն է, որը ապրում է իմ մեջ։ Ես տեւական ժամանակ շատ քիչ գումար եմ աշխատել եւ շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում անհայտ լինել»,- ասել է МакSим-ը։



© NEWS.am STYLE