Տղամարդիկ գլխացավի պատճառով կանանցից ավելի հաճախ են «խուսափում» սեքսից

00:22   30 դեկտեմբերի, 2012

Տղամարդիկ  գլխացավի պատճառով ավելի հաճախ են «խուսափում» սեքսից, քան կանայք: Հենց այսպիսի անսպասելի լուր է հայտնում The Daily mail հրատարակությունը: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ կանանցից հարյուրավոր անգամ ավելի հաճախ են «սեքսուալ» գլխացավ ունենում։ Այնպես որ տղամարդիկ կանանցից առավել հաճախ են արտասանում «Կներես փոքրիկս, բայց գլուխս ցավում է» հայտնի արտահայտությունը: 

Պարզվում է` 100-ից մի կին է սեռական ցանկությունն արգելափակող ուժեղ գլխացավ ունենում, մինչդեռ ուժեղ սեռի ներկայացուցիչն այդ ցավը ստիպված է լինում եռակի անգամ ավելի տանել:

Հետաքրքիր է, որ ի տարբերություն կնոջ, տղամարդու մոտ այդ ցավը կարող է առաջանալ օրգազմի ժամանակ:



© NEWS.am STYLE