VARDA. «Դիզայներ Վահան Խաչատրյանի հավաքածուն ստիպում է մտորել հայոց պատմության կարեւոր իրադարձությունների մասին»

10:02   31 մարտի, 2015

Արդեն տեղեկացրել ենք, որ Կիեւի նորաձեւության շաբաթում իր նոր՝ աշուն/ձմեռ-2015 հավաքածուն է ներկայացրել հայ դիզայներ Վահան Խաչատրյանը։

Ցուցադրությանը մասնակցել է նաեւ Լուսինե Թովմասյանը։

Հատկանշական է, որ Վահան Խաչատրյանի հավաքածուի ցուցադրության ավարտին պոդիում են դուրս եկել մոդելներ, ում զգեստներին գրված է եղել «Հիշում եմ եւ պահանջում»։


Հայտնի պարուհի VARDA-ն բավականին տպավորված է Վահան Խաչատրյանի նոր հավաքածուով եւ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրուցելիս նշել է.

«Ես տեսել եմ Վահան Խաչատրյանի հավաքածուն։ Այն անհավանական գեղեցկություն ունի։ Հավաքածուն ստիպում է ոչ միայն էսթետիկ հաճույք ստանալ, այլեւ մտորել հայոց պատմության կարեւոր իրադարձությունների մասին։

Ես հպարտանում եմ, որ հայերը բարձր են պահում մեր երկրի անունը ամբողջ աշխարհում։ Վահան Խաչատրյանի աշխատանքի եւ տաղանդի շնորհիվ Հայաստանը նշանակալից տեղ կզբաղեցնի համաշխարհային նորաձեւության քարտեզի վրա։ Սա հարգանքի եւ միջազգային ճանաչման է արժանի»,- հայտարարել է պարուհին։



© NEWS.am STYLE