Դմիտրի Մալիկովի դուստրը պատրաստվում է հարսանիքի

13:37   31 մարտի, 2015

Դմիտրի Մալիկովի 15-ամյա դուստրը՝ Ստեֆանիա Մալիկովան, պատրաստվում է հարսանիքի։ Երգչուհին սոցիալական կայքերից մեկում տեղադրել է իր երազանքի հարսանեկան զգեստի լուսանկարը եւ այն մեկնաբանել այսպես.

-Ես հենց այսպիսի զգեստ կհագնեմ,- հայտարարել է Մալիկովան։

- Հարսանիքի՞ն,- հարցրել է օգտատերերից մեկը։

- Ոչ, գրողը տանի, ավարտական երեկոյի,- ծաղրելով պատասխանել է ապագա հարսիկը։

Հետաքրքիր է, որ անգամ պապարացիները չեն հասկանում, թե արդյոք 15-ամյա Ստեֆանիան ընկեր ունի, թե ոչ։ Հավանաբար, նա պարզապես որոշել է նախօրոք մտածել իր հարսանեկան զգեստի դիզայնի մասին։

 

Աղբյուրը՝ DNI



© NEWS.am STYLE