Վլադիմիր Պրեսնյակովը բերանքսիվայր ընկել է տորթի վրա

12:13   31 մարտի, 2015

Օրեր առաջ երգչուհի Նատալյա Պոդոլսկայան ցուցադրել էր իր կլորիկ փորիկը։

Պարզվել է, որ մարտի 29-ին երգչուհու ամուսինը՝ Վլադիմիր Պրեսնյակովը, նշել է իր ծննդյան տարեդարձը։ Աղմկոտ երեկոյի վերջում 47-ամյա Պրեսնյակովը բերանքսիվայր ընկել է տորթի վրա, ինչը լուսանկարել է Նատալյայի քույրը՝ Յուլիանան։

«Վովկա, դու գիտես, թե ես ինչքան եմ քեզ սիրում։ Ամեն ինչ հիանալի էր։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ ծաղիկները դրել էին այդ համեղ տորթի վրա՝ փրկելով այն», - գրել է Յուլիանան։



© NEWS.am STYLE