Դեւիդ Բեքհեմի մասնակցությամբ ներքնազգեստի գովազդը ռեկորդներ է սահմանում Youtube-ում

11:31   31 մարտի, 2015

Երեկ համացանցում հայտնվել էր Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի եւ հաղորդավար Ջեյմս Կորդենի մասնակցությամբ գովազդային հոլովակ։ Ճիշտ է, տղամարդկանց ներքնազգեստի այս գովազդը հումորային է, բայց մեկ օրում այն դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ։

Հոլովակը ցուցադրվել է Կորդենի շոուի շրջանակներում։

Դեւիդն ու Ջեյմսը գովազդում են հորինված D&J ապրանքանիշի ներքնազգեստները՝ ցուցադրելով իրենց մարմինը։

«D&J՝ ներքնազգեստ հիանալի մարմին ունեցող տղամարդկանց համար. եւ Դեւիդ Բեքհեմի համար»,- հոլովակում նշում է Ջեյմս Կորդենը։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE