Ռիհանան հերքել է իր եւ Լեոնարդո դի Կապրիոյի սիրավեպի մասին լուրերը

12:35   31 մարտի, 2015

Երեկ Լոս Անջելեսում կայացել է iHeartRadio Music Awards 2015-ը, որի ընթացքում Ռիհանայի ելույթը ցնցել ու ապշեցրել է բոլորին։ Երգչուհին բեմ է բարձրացել, ավելի ճիշտ կլինի ասել՝ վայրէջք  է կատարել ուղղաթիռից եւ երգել իր նոր ստեղծագործությունը՝  Bitch Better Have My Money։

Այնուհետեւ երգչուհին ներկա է եղել մեկ այլ միջոցառման՝ Նյու Յուրքում անցկացված գործնական ընթրիքին։

Hello-ի թղթակցի հարցին՝ ինչպիսի հարաբերություններ են երգչուհու եւ Լեոնարդո դի Կապրիոյի միջեւ (լուրեր են պտտվում, որ նրանք սիրավեպ են սկսել), Ռիհանան պատասխանել է.

«Այժմ ես ոչ մեկի հետ հարաբերություններ չունեմ։ Ես շատ զբաղված եմ ու ժամանակ չունեմ սիրավեպ սկսելու համար։ Ես ապրում եմ իմ կարիերայով եւ ինձ սիրող անձնավորությունը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է հաշվի առնել իմ աշխատանքային գրաֆիկը եւ չվախենալ դրանից։ Իսկ այն, ինչ գրում են ԶԼՄներում, կատարյալ հիմարություն է։ Ամեն անգամ մի աղբ են հորինում»։

 

Լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE