Բեյոնսեն, Քանիե Ուեսթը, Մադոննան, Ռիհանան եւ շատ ուրիշներ մեկնարկել են Ջեյ Զիի Tidal երաժշտական ծառայությունը

13:05   31 մարտի, 2015

Նյու Յորքում համաշխարային աստղերը մեկնարկել են Ջեյ Զիի Tidal երաժշտական ծառայությունը, որի պրոմո արշավին ներկա են եղել մի շարք հայտնի աստղեր։

Այդ հատուկ ընթրիքին մասնակցել են Քանի Ուեսթը, Մադոննան, Ալիշա Քիսը, Մադոննան, Ռիհանան, Coldplay, Arcade Fire, Daft Punk եւ ուրիշներ։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջեյ Զիի «Project Panther Bidco» ընկերությունը 70 միլիոն դոլարով գնել է Tida-ն, որին են պատկանում 25 միլիոն երգ, 75 հազար տեսահոլովակ։

Աստղերը միավորվել են Spotify-ի դեմ եւ ցանկանում են «սպանել» դրան, որը ծառայություններ է մատուցում Sony, EMI, Warner եւ այլ ընկերություններին։

Նշենք, որ վերը նշված աստղերը Ջեյ Զիի հետ համարվում են այս ընկերության հիմնադիրները։

Ի տարբերություն Sporty-ի՝ Tidal-ի դեպքում կա հաշիվը գնելու հնարավորություն, որտեղ կարելի է երգն առանց կրճատելու լսել։ Մասնագետները կարծում են, որ Tidal-ը շուտով կարեւոր մրցակից է դառնալու այս դաշտում։

 

Աղբյուրը՝ Daily Mail, Apelzin

Լուսանկարները՝  Tidal, Getty, Instagram



© NEWS.am STYLE