Քրիստինե Պեպելյանը, Մարտին Մկրտչյանը, Լուիզա Ներսիսյանն ու այլ հայտնիներ` WAEA-2015-ում

14:18   31 մարտի, 2015

Մայիսի 9-ին Կալիֆորնիայում արդեն երկրորդ անգամ կանցկացվի «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությունը:

WAEA-2015-ն իր շուրջը կհամախմբի հայկական շոուբիզնեսի` երգարվեստի, կինոյի, հեռուստատեսության եւ նորաձեւության ոլորտների ներկայացուցիչներին:

Այս տարի մրցանակաբաշխությանը կմասնակցեն` Քրիստինե Պեպելյանը, Էմմին, Ռազմիկ Ամյանը, Լուիզա Ներսիսյանը, Մարտին Մկրտչյանն ու այլ հայտնիներ:

Նշենք, որ WAEA-ի գաղափարը պատկանում է «Global Arts» ընկերությանը: Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է անցած տարի` 2014 թվականի մայիսի 11-ին, որի մրցանակակիրներին կարող եք ծանոթանալ այստեղ:



© NEWS.am STYLE