Շակիրան պարծեցել է իր սլացիկ կազմվածքով

16:04   31 մարտի, 2015

Վաղուց նորություններ չէին տարածվել հայտնի երգչուհի Շակիրայի մասին, ում երկրորդ երեխան վերջերս է լույս աշխարհ եկել։ Շակիրան որդուն անվանակոչել է Սաշա։

Երգչուհին ծննդաբերությունից երկու ամիս անց Instagram-ում ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը։

38-ամյա երգչուհին մի լուսանկար է հրապարակել, որտեղ նա սեւ հագուստով եւ սեւ զուգագուլպաներով է։

Երգչուհին ցուցադրել է նաեւ մեկ այլ լուսանկար, որտեղ պատկերված են նորածին Սաշայի փոքրիկ ոտքերը։



© NEWS.am STYLE