ԱՊՐԻԼԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   1 ապրիլի, 2015

ԽՈՅԵՐ

Մարդուն սիրելու համար պետք է սիրել նաեւ այն աշխարհը, որում նա ապրում է: Այսօր դա ձեզ մոտ միանգամայն կարող է ստացվել: Այդ իսկ պատճառով, եթե սիրելին այսօր ձեզ տանի իր հետ իր սիրելի ակումբ, ընկերների կամ ծնողների հետ հանդիպման, ոչ մի դեպքում մի հրաժարվեք: 

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի ձեզ համոզել, որ նա իրնքնուրույն է ու բնավ ձեր խորհուրդների կարիքը չունի: Բավական է միայն այն, որ ձեզ համար մեկ չէ, թե ինչ է կատարվում նրա կյանքում: Ոչինչ ավելին նրան պետք չէ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի սիրտ տանող ուղին կանցնի ստամոքսով: Ստիպված կլինեք ձեր ժամանակի մեծ մասն անցկացնել սիրելիի համար ինչ-որ յուրահատուկ բան պատրաստելու վրա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր ընտանիքում տարօրինակ իրադարձություններ են սպասվում: Պատրաստ եղեք տհաճ անակնկալների, սակայն որքան հնարավոր է` դրական տրամադրվեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր չարժե, որպեսզի վիրավորեք ձեր սիրելիին եւ նրա ընկերներին: Վերջիններիս վիրավորելու հետեւանքները կարող են ավելի ծանր լինել, ի դեպ:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերն այսօր ձեզ խորհուրդ են տալիս միացնել երաժշտությունն ու սիրելիին պարի հրավիրել: Կարեւոր չէ, որ նա տնային հագուստով եւ հողաթափերով կլինի, միեւնույն է` այդ պահին դուք կլինեք ամենաերջանիկ զույգը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօրը կարեւոր կդառնա սիրելիի հետ հարաբերությունների համար: Թե ինչպես կհիշեք այն եւ, արդյոք, կցանկանաք ընդհանրապես հիշել, կախված է ձեզանից եւ ձեր սիրելիից:

ԿԱՐԻճՆԵՐ

Եթե դուք վաղուց երազում էիք սիրավեպ սկսել այլ քաղաքում կամ պետությունում բնակվող մեկի հետ, ապա այսօր ճիշտ ժամանակն է: Մնում է ձեզ միայն հաջողություն մաղթել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ընտանիքում փոքրիկ տհաճություններ են սպասվում: Աշխատեք թեթեւ նայել դրան եւ զսպել ձեր էմոցիաները, որպեսզի խուսափեք վեճերից:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիի տարօրինակ պահվածքը կասկած կծնի ձեր հոգում, որը մեկ վայրկյանով անգամ հանգիստ չի թողնի ձեզ: Աշխատեք հասկանալ սիրելիի նման պահվածքի պատճառները:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կարեւոր է իմանալ, թե ինչ է մտածում ձեր մասին նա, ում հանդեպ դուք անտարբեր չեք: Եթե ամաչում եք ուղիղ հարցնել նրան, ապա կարող եք դա հանձնարարել ձեր ընկերոջը:

ՁԿՆԵՐ

Այսօր հաջող օր է ձեզ համար: Աստղերը հուշում են, որ դուք հնարավոր է խոշոր գումար գտնեք փողոցում: Սակայն մի շտապեք լուրջ ծախսեր ծրագրել դրանով, այլ սիրելիի հետ գնալ սրճարան եւ այնտեղ ծախսել այն:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE