Իտալացի մոդելը 63-ամյա պրոդյուսերին մեղադրել է սեռական ոտնձգություն կատարելու մեջ

16:35   31 մարտի, 2015

Հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը հայտնվել է սկանդալային իրավիճակում։ 22-ամյա մոդել Ամբրա Բատիլանան 63-ամյա Հարվիին մեղադրել է սեռական ոտնձգություն կատարելու մեջ։

Guardian-ը հայտնել է, որ մոդելը Վայնշտեյնի հետ ծանոթացել է երեկույթներից մեկի ժամանակ, ինչից հետո պրոդյուսերը նրան հրավիրել է իր գրասենյակ՝ Tribeca Film Center, որտեղ ըստ Բատիլանայի՝  Հարվի Վեյնշտեյնը նրան գրկել է եւ ձեռքը գցել է նրա կրծքին ու ազդրերին։

Հարվին կնոջ հետ

Ոստիկանությունում աղջիկը պատմել է, որ պրոդյուսերը հետաքրքրվել է, թե արդյոք նրա «կուրծքը բնական է, թե ոչ» եւ շտապել է «ստուգել»։ Աղջիկը հրել է նրան եւ թույլ չի տվել։ Բացի այդ, մոդելը հայտնել է, որ Վանշտեյնը ցանկացել է գրկել ու համբուրել նրան։

Կիրակի Հարվի Վայնշտեյնն իր փաստաբանի հետ ներկայացել է հարցաքննության։



© NEWS.am STYLE