Իրինա Դուբցովան հրապարակավ վիճել է փեսացուի հետ

18:16   31 մարտի, 2015

Հայտնի երգչուհի Իրինա Դուբցովան եւ իր փեսացուն՝ DJ Լեոնիդ Ռուդենկոն, հրապարակավ վիճել են միմյանց հետ եւ անպարկեշտ խոսքերով վիրավորել միմյանց RU-TV-ի եթերում։ 33-ամյա Դուբցովան եւ Ռուդոնկոն պատմել են իրենց համատեղ ստեղծագործական կյանքի մասին, բայց երբ ընդմիջում է հայտարարվել, զույգը սկսել է հարաբերություններ պարզել։

Super-ը պատմել է, որ Իրինան եւ Լեոնիդը չեն նկատել, որ տեսախցիկն ու բարձրախոսը դեռ միացված են ու ձայնագրությունը շարունակվում է, եւ սկսել են վիճաբանել եւ վիրավորել միմյանց։

Պարզվել է, որ արտիստները վիճել են Դուբցովայի երգի պատճառով, որի ձայնագրման աշխատանքները Ռուդենկոն դեռ չի ավարտել։

«Ինչպես կարելի է այդպես վարվել։ Բոլորը ցնցված են, իսկ դու շարունակում ես Սլավիկի հետ հաց ուտել եւ նայել այդ հիմար հոլովակները։ Դու երբեք ընկերներ, սիրած կին եւ ընտանիք չես ունենա, որովհետեւ եսասերի մեկն ես։ Դու ամբողջ կյանքում խնդիրներ ես ունենալու»։

«Իր, մի դատիր, որ չդատվես։ Ես նույն բանն էլ կարող եմ քո մասին ասել»։



© NEWS.am STYLE