Դեւիդ Քեմերոն. «Ես Քիմ Քարդաշյանի 13-րդ զարմիկն եմ»

19:01   31 մարտի, 2015

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Heat-ին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ բարեկամական կապեր ունի Քիմ Քարդաշյանի հետ։ Ըստ geni.com ծագումնաբանական կայքի՝ Քարդաշյանի եւ Քամերոնի ընդհանուր նախնին ոմն Ուիլյամ Սփենսորն է՝ ծնված 1555թ-ին։

Լրագրողը հարցրել է Քեմերոնին, թե նա արդյոք դիտում է «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուն, ինչին վարչապետը բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ նա Քարդաշյանի 13-րդ զարմիկն է։



© NEWS.am STYLE