Նատաշա Կորոլյովայի մոտ նյարդային նոպա է սկսվել սեքս-սկանդալից հետո

11:02   1 ապրիլի, 2015

Նատաշա Կորոլյովայի մոտ նյարդային նոպա է սկսվել սեքս-սկանդալից հետո: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ համացանցում հայտնվել էր երգչուհու անձնական տեսանյութը, որը մեծ իրարանցում էր առաջացրել եւ անգամ կոչեր էին հնչում, որ Կորոլյովային պետք է զրկել Վաստակավոր արտիստի կոչումից:

Պարզվել է, որ սեքս-սկանդալից հետո Նատաշայի ինքնազգացողությունը վատացել է եւ 41-ամյա երգչուհու մոտ նյարդային նոպա է սկսվել, ինչի պատճառով նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս փաստը անգամ հուզել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ Վիտալի Միլոնովին:

«Կինը այնքան է տանջվել... այլեւս ոչինչ չեմ ասի նրա հասցեին: Պարզաես նա պետք է խուսափի մանկական հաղորդումներում նկարահանվելուց, քանի որ բավականին տհաճ պատմություն է»,-ասել է Միլոնովը:

 

Աղբյուրը՝ «Дни»



© NEWS.am STYLE