Վին Դիզելը խոստացել է նկարահանել «Ֆորսաժ -37»-ը

11:33   1 ապրիլի, 2015

Ապրիլին կայանալու է «Ֆորսաժ -7» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերում Բին Դիզելն է, ում դուստրը վերջերս է լույս աշխարհ եկել: Դերասանը ռուսական НТВ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ նոր ֆիլմում մարտական հնարքները կատարելու հարցում նրան օգնել է Թոնի Ջան: Դիզելը  նաեւ հայտարարել է, որ պատրաստ է նկարահանել անգամ «Ֆորսաժ» ֆիլմի  37-րդ մասը:

«Միակ պատճառը, որ մենք շարունակում ենք նկարահանել ֆիլմը՝ մեր հավատարիմ երկրպագուներն են:  Դուք կտեսնեք անգամ ֆիլմի  37-րդ մասը. ինչ կարող ենք անել»:



© NEWS.am STYLE