«Խենթ Մաքսը» ֆիլմի թրեյլերը 12 ժամում դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ

12:35   1 ապրիլի, 2015

Երեկ ուշ երեկոյան համացանցում հայտնվել է «Խենթ Մաքսը. Ցասումի ճանապարհ» (Mad Max: Fury Road) ֆիլմի թրեյլերը, որը 12 ժամվա ընթացքում դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ:

Ֆիլմի գլխավոր դերերում խաղում են Շարլիզ Թերոնը եւ Թոմ Հարդին, ովքեր հիացնում են իրենց դերասանական հիանալի խաղով: Ֆիլմի ռեժիսորն է Ջորջ Միլերը:

«Խենթ Մաքսը. Ցասումի ճանապարհ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայանալու է մայիսի 13-ին:



© NEWS.am STYLE