Անաստասիա Վոլոչկովան կեֆիրը հրապարակավ լցրել է իր վրա

12:02   1 ապրիլի, 2015

Ռուսական բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հրապարակավ կեֆիր է լցրել իր վրա: Վոլոչկովան այն առաջին աստղերից է, ով միացել է Ice Kefir Challenge նոր ֆլեշմոբին:

Անաստասիան Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որը մեկնաբանել է այսպես.

«Վերջերս իմացա սոցիալական նոր ծրագրի՝ «Կաթնային խոհանոց» (անվճար սնունդ մինչեւ երեք տարեկան երեխաների համար) մասին: Հենց դրա աջակցության համար ես միանում եմ Ice Kefir Challenge-ին եւ կեֆիրը լցնում ինձ վրա»,- գրել է Նաստյան՝ մարտահրավեր նետելով Ելենա Սամոդանովային, Սերգեյ Զվերեւին եւ երգչուհի Շուրային:



© NEWS.am STYLE