Ռուսական «Интерны» սերիալի աստղին ծեծել են

13:37   1 ապրիլի, 2015

Օրեր առաջ ծեծել են ռուսական «Интерны» սերիալի աստղ Դմիտրի Շարակոիսին։ Մարտի 30-ին առավոտյան դերասանը «ВКонтакте»-ում նոր լուսանկար է տեղադրել, որտեղ նրա դեմքը ծեծված է։

Ըստ դերասանի՝ հարձակումը կապված է նրա կերպարի հետ։

«Չէի կարծում, որ իմ խաղացած կերպարները կարող են ագրեսիայի պատճառ դառնալ»,- գրել է դերասանը։ Սակայն Շարակոիսը հավելյալ դեպքից այլ մանրամասներ չի հայտնել, քանի որ չի ցանկանում այդ մասին խոսել։

Նշենք, որ Դմիտրի Շարակոիսը նկարահանվում է «Иван Васильевич меняет профессию» ֆիլմի նոր տարբերակում, ինչը դժգոհություն է առաջացրել օգտատերի շրջանում։ 



© NEWS.am STYLE