Երկրպագուները խնդրագիր են կազմել Փերիս Հիլթոնի՝ Summerfest-ում ելույթի դեմ

16:10   1 ապրիլի, 2015

Գաղտնիք չէ, որ հայտնի երգչուհի Փերիս Հիլթոնը հանդես է գալիս նաեւ որպես DJ։


Վերջերս նա հայտարարել է, որ ելույթ է ունենալու Summerfest ամերիկյան փառատոնում։

Սակայն փառատոնի երկրպագուները խնդրագիր են կազմել Փերիս Հիլթոնի՝ Summerfest-ում ելույթի դեմ եւ պահանջում են, որ նա չներկայանա փառատոնին (նույնը կատարվել էր նաեւ Քանիե Ուեսթի դեպքում «Գլասթոնբերիի» փառատոնի ժամանակ)։ Խնդրագիրն արդեն ունի մոտ 7 հազար վիրտուալ ստորագրություն։

Նշենք, որ Summerfest-ը շարունակվում է մոտ մեկ շաբաթ, որի շրջանակներում փառատոնին մասնակցում են ավելի քան մեկ միլիոն մարդ։ Այս տարի բացի Հիլթոնից, նվագելու են նաեւ The Flaming Lips, Santigold, Public Enemy եւ Jane’s Addiction-ը։

 

 

Աղբյուրը՝ MTV



© NEWS.am STYLE