Ռիհանա. «Ես սիրում էի Սելին Դիոնին եւ Բոբ Մարլիին»

13:04   1 ապրիլի, 2015

Օրեր առաջ Ռիհանան հայտնվել էր iHeartRadio Music Awards-ին, որտեղ նա բեմ էր բարձրացել, ավելի ճիշտ կլինի ասել՝ վայրէջք էր կատարել ուղղաթիռից եւ երգել «Bitch Better Have My Money» ստեղծագործությունը։ Այնուհետեւ երգչուհին  մասնակցել էր Ջեյ Զիի «Tidal» երաժշտական ծառայության մեկնարկին, ինչից հետո ընթրիք էր կազմակերպվել, որին Ռիհանան եւ Մադոննան մի լավ զվարճացել են։

Grazia-ի լրագրողները հարցազրույց են անցկացրել Ռիհանայի հետ եւ հարցրել հայտնի երգչուհուն, թե ով է նրա համար օրինակ եղել աստղային կարիերա սկսելու համար։

«Ես միշտ պաշտել եմ երաժշտությունը եւ ցանկացել եմ երգել։ Երբ ես ութ տարեկան էի, հասկացա, որ ուզում եմ երգել։ Ես սիրում էի Մըրայա Քերիին, Սելին Դիոնին եւ Բոբ Մարլիին։ Ես կարող էի օրերով դիտել նրանց տեսահոլովակները, որոնք Բարբադոսում հաճախ էին ցույց տալիս։ Հիշում եմ, որ Մըրայա Քերիի երգերի բոլոր բառերը անգիր գիտեի»։

 

Աղբյուրը՝  artistdirect.com



© NEWS.am STYLE