Մաքսիմ Գալկինը պատմել է իր երեխաների մասին

14:32   1 ապրիլի, 2015

Ռուս հայտնի շոումեն Մաքսիմ Գալկինը պատմել է իր երեխաների՝ Լիզայի եւ Հարիի մասին։

«Ես սիրում եմ, երբ Լիզան եւ Հարին վազվզում են ննջասենյակում, արթնացնում եւ խաղում են ինձ հետ։ Երեխաները, երբ ինձ տեսնում են, ցանկանում են խաղալ ու զվարճանալ ինձ հետ»,- ասել է Ալլա Պուգաչովայի երիտասարդ ամուսինը։

Արտիստը խոստովանել է, որ երեխաների հետ պահմտոցի է խաղում եւ նրան չի հաջողվում երեխաներին քնեցնել, եւ այդ գործով զբաղվում են Ալլան եւ դայակը։

 Գալկինը նաեւ մտահոգվում է երեխաների ապագայի համար.

«Ինձ վախեցնում է այն հանգամանքը, որ դեռահասները նստում են մի սենյակում, սկսում են փորփրել իրենց հեռախոսները եւ շփվում են կրկին հեռախոսների միջոցով։ Նորագույն սարքերը հիանալի են, բայց ես համոզված եմ, որ դրանք խոչընդոտում են մարդու երեւակայության զարգացմանը։ Կարծում եմ՝ որքան քիչ են երեխաների խաղալիքները՝ հատկապես էլեկտրոնային, այնքան ավելի մեծ է նրա ճիշտ մտածողության զարգանալու համար»,- մեջբերել է Starhit-ը։

Ի դեպ, Մաքսիմը չի մոռացել նաեւ կնոջ՝ Ալլայի մասին. «Ես եւ Ալլան սիրում ենք գնալ կինո։ Մեզ համար դա կարեւոր արարողություն է»։

 

 



© NEWS.am STYLE