Ալինա Կաբաեւա՝ նոր ֆիլմի հերոսուհի

15:38   1 ապրիլի, 2015

Ալինա Կաբաեւան նկարահանվելու է նոր ֆիլմում:

Woman’s day-ը հայտնել է, որ ֆիլմը կոչվում է «Չեմպիոններ. Չորս տարերք», որը պատմելու է մարզիկներ՝ ըմբշամարտիկ Ալեքսանդր Կարելինը, լողորդ Ալեքսանդր Պոպովը, մարմնամարզուհիներ Սվետլանա Խորկինան եւ Ալինա Կաբաեւան։ Նրանցից ամեն մեկի մասին առանձին նովել է նկարահանվելու։

«Չեմպիոններ. Չորս տարերք» ֆիլմի ռեժիսորը Արտեմ Աքսենենկոն է։

Նշենք, որ Ալինա Կաբաեւայի եւ Սվետլանա Խորկինայի դերերի համար քասթինգը դեռ շարունակվում է, քանի որ առավելագույնս նման դերասանուհիներ են պետք գտնել։



© NEWS.am STYLE