Porsche ընկերությունը Փոլ Ուոքերի մահվան մեջ մեղավոր է ճանաչել վարորդ Ռոջեր Ռոդասին

16:35   1 ապրիլի, 2015

Անցյալ տարի նոյեմբերին «Ֆորսաժ» ֆիլմի աստղ Փոլ Ուոքերը մահացավ ողբերգական ավտովթարի հետեւանքով։ Նա եղել է Porsche Carrera մեքենայի մեջ, որը վարում էր նրա ընկերը՝ Ռոջեր Ռոդասը, ով նույնպես մահացել էր ավտովթարի արդյունքում։

NBC News-ն տեղեկացրել է, որ Porsche ընկերությունը Փոլ Ուոքերի մահվան մեջ մեղավոր է ճանաչել վարորդ Ռոջեր Ռոդասին։ Ընկերությունը հերքել է ավտոմեքենայի անսարքության մասին լուրերը եւ պահանջում է, որ այս գործը կասեցվի։

Ի դեպ, Փոլ Ուոքերի այրին պնդում էր, որ վթարի պատճառը Porsche Carrera GT 2005 ավտոմեքենայի այս մակնիշի անսարքությունն ու թերություններն են։



© NEWS.am STYLE