Լոնդոնում Ռուսաստանի օրհներգի ժամանակ սուլել են Դիմա Բիլանին

18:21   1 ապրիլի, 2015

Հայտնի երգիչ Դիմա Բիլանը հայտնվել է տհաճ իրավիճակում։ «Եվրատեսիլ» մրցույթի հոբելյանը նշելու համար Դիմա Բիլանը մեկնել է Լոնդոն, որպեսզի «Բի-բի-սի» հեռուստաալիքի եթերում կատարի իր «Never Let You Go» եւ «Believe» հիթերը։

Երբ հայտարարվել է Russia բառը, որից հետո Բիլանը պետք է բեմ բարձրանար, դահլիճում բոլոր ներկաները սկսել են սուլել։

Իսկ Դիմա Բիլանը ստեղծված իրավիճակը մեկնաբանել է այսպես. «Ես շատ լավ հասկանում եմ, որ սա քաղաքական բնույթ ունի, բայց կարծում եմ՝ պետք չէ քաղաքականությունն ու երաժշտությունը շփոթել։ Ես ուրախ եմ, որ վերջում հանդիսատեսը դա հասկացավ, քանի որ իմ երգից հետո ես ջերմ ծափահարությունների արժանացա։ Շնորհակալ եմ եվրոպացիներին նման աջակցության համար»;

 

Աղբյուրը՝ DNI



© NEWS.am STYLE