Լիլիթ Հովհաննիսյանի եւ Նանուլի հերթական ռեկորդը

19:45   1 ապրիլի, 2015

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մարտի 9-ին ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը, որը նա նկարահանել է 4-ամյա Նանուլի հետ՝ համատեղ երգի հիման վրա։

Տեսահոլովակը 24 օրվա ընթացքում ունի 2.000.000-ից ավելի դիտում։ Սա երգչուհու հերթական ռեկորդն է։

Նշենք, որ երգը կոչվում է  «Իմ տիկնիկն ես»։ Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է։ Տեսահոլովակի ռեժիսորն է Արտյոմ Աբովյանը։



© NEWS.am STYLE