ԱՊՐԻԼԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   2 ապրիլի, 2015

ԽՈՅԵՐ

Օրը բարեհաջող է, որպեսզի ավարտին հասցնեք հին գործերն ու կտրեք անցյալի հետ կապերը: Եթե վաղուց չէիք համարձակվում մերժել ձեր այն երկրպագուներին, որոնք ձեզ հաճելի չեն, ապա այսօր ճիշտ օրն է դրա համար: 

ՑԼԵՐ 

Ձեր սիրելին, կարծես թե, չափից դուրս շատ կախվածություն ունի ձեզանից, ինչը սահմանափակում է ձեր ազատությունը: Եթե դա ձեզ դուր է գալիս, ապա կարող եք նույն կերպ շարունակել, իսկ եթե ոչ՝ ապա հիշեցրեք նրան, որ դուք ունեք ձեր անձնական կյանքն ունենալու իրավունք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ամեն ինչ ի հեճուկս ձեզ անել: Դա, իհարկե, հաճելի չէ: Ինչեւէ, փորձեք նրան ամեն ինչ թարս ասել, որպեսզի ցանկալի արդյունքը ստանաք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են սիրելիի հետ փոխվել դերերով: Թող որ նա մի փոքր ժամանակով իրեն զգա ձեր տեղում, իսկ դուք՝ նրա: Փորձարկումը չափից դուրս օգտակար կլինի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի համակերպվել ձեր պահվածքին, քանի որ ինչ-որ բան նրան դուր չի գա: Միգուցե նա ինքը չհասկանա, թե հատկապես ինչն իրեն դուր չի գալիս, սակայն նրա բասացական արձագանքը դուք ակնհայտ կզգաք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին կանի ամեն հնարավոր եւ անհնարին բան, որպեսզի ավելի մոտ դառնա ձեզ: Սակայն մեծ է հավանականությունը, որ դուք կփակվեք եւ չեք թողնի նրան ձեզ մոտենալ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ համար օգտակար կլինի խանութներով շրջելը, հատկապես՝ կահույքի: Աստղերը խորհուրդ են տալից այսօր վերափոխել տան ինտերիերը՝ չմոռանալով խորհրդակցել սիրելիի հետ:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր պետք չէ, որ ուշադրությունը շեղեք ձեր սիրելիից անգամ առավել հետաքրքիր բաների վրա: Նա միանգամայն սխալ կարող է հասկանալ ձեր հետաքրքրություններն ու խանդել ձեզ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին բավականին դժվար կլինի հասկանալ, թե ով է ճիշտ կամ սխալ ձեր միջեւ առկա տարաձայնություններում: Ձեզ համար, սակայն, պատասխանը կլինի առավել ակնհայտ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք կփորձեք փոխել իրերի դրությունն ու ձեզ շրջապատող մարդկանց: Ամենից շատը դրանից կտուժի ձեր սիրելին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ սիրելիի հետ բավականին ընդհանուր ավանդույթներ, սովորույթներ եւ խաղեր ունեք, որոնք անընդհատ ցանկանում եք խաղալ:

ՁԿՆԵՐ

Հավատացեք ձեր ներքին ձայնին: Այսօր այն կլինի ձեր լավագույն, եթե ոչ միակ օգնականը, որի վրա, ի դեպ, կարող է հույս դնել նաեւ ձեր սիրելին:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE