Միլա Յովովիչը դուստր է ունեցել

10:01   2 ապրիլի, 2015

Դերասանուհի Միլա Յովովիչն ու նրա ամուսին Փոլ Ադերսոնը դուստր են ունեցել, հայտնել է E! News-ը։ 39-ամյա Միլան երեխային անվանակոչել է Դաշիել Իդեն։

«Բոլորը անչափ երջանիկ են։ Երեխան ամեն վայրկյան Միլայի գրկում է»,-հայտարարել է դերասանուհու ներկայացուցիչը։

Նշենք, որ նորածինը Միլա Յովովիչի եւ Փոլ Ադերսոնի երկրորդ երեխան է։ Հինգ տարի առաջ լույս աշխարհ էր եկել զույգի առաջին դուստրը՝ Էվա Գաբո Անդերսոնը։ Միլան նաեւ խոստովանել է, որ հենց ավագ դուստրն է ընտրել նորածնի անունը։

Հատկանշական է, որ այս անգամ Միլան չի ցանկացել իմանալ երեխայի սեռը։ 



© NEWS.am STYLE