Ռիհանայի ապրիլմեկյան կատակը Ջիմի Քիմելի ննջասենյակում

11:03   2 ապրիլի, 2015

Ռիհանան տաղանդավոր եւ գեղեցիկ լինելուց զատ, նաեւ լավ հումորի տեր անձնավորություն է, եւ նա երեկ յուրահատուկ ձեւով նշել է Ապրիլի 1-ը։ Հայտնի երգչուհին իր թիմի հետ կեսգիշերն անց հայտնվել է Ջիմի Քիմելի ննջասենյակում եւ կատարել իր «Bitch Better Have My Money» երգը՝ դոլարներ շաղ տալով նրա անկողնու մեջ։

Ավելի ուշ Ռիհանան հյուրընկալվել է Ջիմի Քլենոի շոուին եւ շնորհակալություն հայտնել նրան՝ այս ապրիլմեկյան կատակի պատճառով իրեն չսպանելու համար։



© NEWS.am STYLE