Մահացել է Ջոն Լենոնի առաջին կինը

10:16   2 ապրիլի, 2015

Ապրիլի 1-ին Իսպանիայում 75 տարեկանում մահացել է Ջոն Լենոնի առաջին կինը՝ Սինտիա Լենոնը, հայտնել է The Telegraph-ը։

Նրա որդու ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Սինտիա Լենոնի մահվան պատճառը քաղցկեղն էր։

Նշենք, որ Ջոն Լենոնը Սինտիայի հետ հանդիպել է Լիվերփուլի արվեստների քոլեջում սովորելու տարիներին։

Զույգը ամուսնացել է 1962թ-ին եւ նրանց միությունից ծնվել է մեկ զավակ՝ Ջուլիանը։ 1968թ-ի նոյեմբերին Ջոն եւ Սինտիա Լենոններն ամուսնալուծվել են, ինչից հետո հայտնի երաժիշտը ամուսնացել է Յոկո Օնոյի հետ։ Ջոն Լենոնից բաժանվելուց հետո Սինտիան եւս երեք անգամ ամուսնացել է։ Նա նաեւ հրատարակել է երկու գիրք իր եւ Ջոն Լենոնի հարաբերությունների մասին՝ «A Twist of Lennon» եւ «John»։ 



© NEWS.am STYLE