Քիմ Քարդաշյանը այլեւս չի՞ կարող երեխաներ ունենալ

11:35   2 ապրիլի, 2015

Երեկ Քիմ Քարդաշյանի մասին հակասական լուրեր են տարածվել Համացանցում, հայտնել է Hollywood Life ՝ վկայակոչելով Life & Style –ին, որը գրել է, թե Քիմ Քարդաշյանը հղի է։

Սակայն «Keeping Up With the Kardashians» շոուի ժամանակ Քիմը հայտարարել է, որ նա այլեւս չի կարող երկրորդ երեխան ունենալ։

Եթե առաջին դեպքում Life & Style –ը հայտի է իր «դեղին» նորություններով, ապա ռեալիթի շոուի ժամանակ 34-ամյա հայուհին նշել է.

«Բժիշկները զգուշացրել են, որ իմ արգանդից ինչ-որ բան պետք է հեռացնել։ Իմ բժիշկն ասաց, որ եթե ես երկրորդ անգամ հղիանամ, ապա այլեւս չեմ կարողանա երեխաներ ունենալ, քանի որ իմ ընկերքը սերտաճել է արգանդին, իսկ դա կարող է ուժեղ արյունահոսության պատճառ դառնալ ծննդաբերության ժամանակ։ Այս ամենից հետո շատ դժվար կլինի կրկին հղիանալ, իսկ ես ամեն ինչից առավել ուզում երեխաներ ունենալ»։

 



© NEWS.am STYLE