Փերիս Հիլթոնը՝ Dujour-ի նոր ֆոտոշարքում

14:14   2 ապրիլի, 2015

Փերիս Հիլթոնը նկարահանվել է Dujour -ի նոր ֆոտոշարքում։ Ամսագրում բացի նրա գեղեցիկ լուսանկարներից, կարելի է նաեւ ընթրեցել 33-ամյա գեղեցկուհու հարցազրույցը։

Փերիսը անկեղծ հարցազրույց է տվել եւ պատմել, որ նա այլեւս չի հաճախում ակումբներ։


«Նախկինոմ բոլորը կարծում էին, որ ես հարուստ աղջիկ եմ, ով ամեն օր ակումբներ է հաճախում։ Անկեղծ ասած՝ այժմ ես փոխվել եմ։ Սա արդեն ինձ չի հետաքրքրում։ Եվ ես ակումբներում հայտնվում եմ միայն որպես DJ։ Իսկ ինչ վերաբերում է անձնական կյանքիս, ապա անկեղծ ես ժամանակ չունեմ ընկեր կամ սիրեկան ունենալու համար։ Ես նախընտրում եմ միայնակ լինել եւ անել այն, ինչ ուզում եմ»,-նշել է աղջիկը։



© NEWS.am STYLE