Մարկ Սաղաթելյան. Մարգարիտա Պոզոյանին հեռացրին, որովհետեւ նրա ազգանունը ռուսական չէ

23:42   29 դեկտեմբերի, 2012

Հայտնի շոումեն Մարկ Սաղաթելյանը միանգամից արձագանքել է Մարգարիտա Պոզոյանի «Գոլոս» նախագծից հեռացման հանգամանքին՝ ռուսներին մեղադրելով շովինիզմի մեջ։ «Ոչ ոք չէր կասկածում, որ Մարգոին կհեռացնեն։ Այ եթե նա լիներ Մարգարիտա Պոզոեւա, հաստատ կլիներ առաջինը։ Պատկերացնում եմ, թե ինչպես է նա հիմա իրեն զգում»,- գրել է Մարկը Facebook-ի իր էջում։

Նրա գրառման ներքո մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ շատերը համաձայն են Մարկի դիտարկմանը։

Հիշեցնենք, որ Մարգարիտա Պոզոյանը անցել էր Ռուսաստանի Առաջին ալիքի ամենառեյտինգային երաժշտական շոուի՝ «Գոլոսի», սուպերեզրափակիչ, սակայն ընտրության արդյունքում դուրս մնաց պայքարից։ 



© NEWS.am STYLE